
Կասիլյասը սկսել է մասնակցել թեթև մարզումներին

Այսօր «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ձեռքի վիրահատությունից հետո առաջին անգամ Վալդեբեբասում մասնակցել է թիմի մարզմանը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը կատարել է վազքային վարժություններ, ինչպես նաև ոտքերով աշխատել գնդակի հետ։
Հիշեցնենք, որ Իկերի վերադարձը նախատեսված է մարտի վերջերին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը