
Արցախի փողոցում «Հունդային» բախվել է 58 համարի երթուղայինին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բակիչներ 33-ամյա Էդգար Ղազարյանի վարած «Հունդայի» մակնիշի 30 ԼՍ 366 համարանիշի և 40-ամյա Աբրահամ Բալյանի վարած «ԳԱԶ 32 32 13» մակնիշի 42 98 Տ համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու «Հունդայի» ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Տաթևիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Նշվում է, որ «Գազելը» սպասարկում է թիվ 58 երթուղին, որը Նոր Նորքի 8-րդ զանգվածից մեկնում է մինչև Կիևյան կամուրջ և այն պատկանում է «Ուղևորատրանս» ՍՊԸ-ին: