Ռոնալդուն շրջանցեց Ֆրանսիսկո Խենտոյին, այժմ հետապնդում է Ուգո Սանչեսին
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Սևիլյայի» հետ խաղում (4։1) գրանցած հեթ-տրիկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին թույլ տվեց ակումբի ողջ պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել Ֆրանսիսկո Խենտոյին (179 գոլ)։
Այժմ Ռոնալդուն իր ակտիվում ունի 182 գոլ, իսկ նրա առաջիկա հավանական «զոհը» Ուգո Սանչեսն է, ում հասնելու համար պորտուգալացի ֆուտբոլիստը դեռ պետք է 26 գոլ խփի։
«Ռեալի» լավագույն ռմբարկուների առաջին 6-նյակն այսպիսի տեսք ունի՝
Տեղ | Ֆուտբոլիստ | Խաղ | Գոլ |
1 | Ռաուլ | 741 | 323 |
2 | Ալֆրեդո դի Ստեֆանո | 392 | 305 |
3 | Կառլոս Սանտիլյանա | 645 | 289 |
4 | Ֆերենց Պուշկաշ | 262 | 242 |
5 | Ուգո Սանչես | 282 | 208 |
6 | Կրիշտիանո Ռոնալդու | 179 | 182 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը