
Մոնակոն մտադիր է ձեռք բերել Տևեսին և Նասրիին

«Մոնակոն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է կազմն ուժեղացնել «Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներով և հաջորդ մրցաշրջանում լուրջ մարտահրավեր նետել ՊՍԺ-ին։
Ֆրանսիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի առաջատարը պատրաստ է 35 մլն ֆունտ վճարել «քաղաքաբնակների» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի և արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի համար։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Մոնակոյի» սեփականատերը ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլևն է, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 93-րդն է։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նասրին խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում, իսկ Տևեսը՝ համապատասխանաբար՝ 7 և 8։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը