BMW X6-ի 20 ամյա վարորդը բախվել է տաքսուն, այնուհետև էլեկտրասյանը. կան վիրավորներ (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 5:30-ի սահմաններում, BMW X6 մակնիշի 07 ND 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած ճանապարահատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել ճամփեզրին կայանված «Ֆորդ բոյար» տաքսի ծառայությանը պատկանող Վազ 21-07 մակնիշի Տ 3873 համարանիշի ավտոմեքենային, որից հետո էլ BMW X6-ը բախվել է էլեկտրասյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում տաքսին մոտ 40 մետր շպրտվել է կայանված տեղից և գլխիվայր շրջվել:
Բարեբախտաբար տաքսու մեջ այդ պահին ոչ ոք չի եղել: Վթարի վայրից, քաղաքացիների և 1-03 ծառայության շտապ օգնության բրիգադների օգնությամբ BMW X6 ից դուրս են բերվել Երևան քաղաքի բնաիչներ 20 ամյա Էդգար Մանուկյանը, 18 ամյա Լիլիթ Ղազարյանը, որոնք տեղափոխվել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 19 ամյա Լիաննա Հարությանյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայրում հավքվածները հայտնել են, որ մեքենան վարել է Է. Մանուկյանը: