
Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը պաշտպանում է Սերժ Սարգսյանին

«Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարևոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու և երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին:
Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս և հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:
Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, և այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչև հրամանատար և Գերագույն գլխավոր հրամանատար:
Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը:
Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ և ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:
Հետևաբար 2013թ. Նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության մեջ: