
Թբիլիսիի քաղաքապետը հազիվ է փրկվել ցուցարարների ձեռքից (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդները երեկ ձախողել են Թբիլիսիում գտնվող Ազգային գրադարանում: Այն բանից հետո, ինչ Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց լսել Սաակաշվիլիի տարեկան զեկույցը, նախագահը որոշեց տարեկան զեկույցով հանդես գալ Ազգային գրադարանում:
Սակայն արդյունքում նա ելույթ չունեցավ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ Ազգային գրադարանում: Սաակաշվիլիի հակառակորդները այսպես կոչված «ամոթի միջանցք» էին ձևավորել Ազգայն գրադարանի շենքի մոտ, որով պետք է անցներ Սաակաշվիլին: Նրանք շրջապատել են շենքի մուտքը և թույլ չեն տվել, որ նա մուտք գործի այնտեղ:
Նրանք անգամ ֆիզիկական բնույթի վիրավորանքներ են հասցրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Վերջինս նույնպես չի կարողացել մուտք գործել շենք: Երբ Ուգուլավան ու Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ փորձել են մուտք գործել շենք, ամբոխը նետվել է նրանց վրա:
Ցուցարարները փորձել են ծեծել քաղաքապետին, ով ստիպված է եղել լքել դեպքի վայրը: