«Grammy»-ի ժամանակ աստղերի կրած ամենաբաց զգեստները (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին կայանալու է «Grammy» երաժշտական մրցանակաբաշխությունը: Դրան ընդառաջ՝ viva.ua կայքը հրապարակել է երաժշտական այս մրցանակաբաշխության պատմության ընթացքում աստղերի կրած ամենաանկեղծ զգեստների լուսանկարները:
Դերասանուհի և ֆոտոմոդել Թրեյսի Բինգհամը մրցանակաբաշխությանը ներկայացել էր առանց վերնազգեստի. դերասանուհու կուրծքը փակել էին մանր քարերը:
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «Grammy»-ի մրցանակաբաշխությանը կրում էր Versace ապրանքանիշի պատրաստած կանաչ զգեստը:
Երգչուհի Թոնի Բրեքսթոնին կարելի է համարել մրցանակաբաշխությանն ամենաբաց զգեստով ներկայացած արտիստներից մեկը. վերջինս «Grammy» մրցանակաբաշխությանը ներկայացել էր կաթնագույն զգեստով, որը ծածկում էր միայն երգչուհու բարեմասնությունները:
Կայքի ցանկում հայտնվել են նաև երգչուհիներ Ռիհաննան, Ֆերգին, Փինքը, ինչպես նաև մոդել Աննա Վյալիցինան: