
Քիմ Քարդաշյանի ամուսինը պատմում է՝ ինչու չի ամուսնալուծվում նրանից

Հայազգի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քրիս Հեմֆրիսը, իր ներկայացուցիչների միջոցով բացատրել է, թե ինչու չի ցանկանում ամուսնալուծվել նրանից:
Ինչպես գրում է viva.ua կայքը, Հեմֆրիսը, ով հայտնի է որպես առաջատար բասկետբոլիստ և մարդ, ով 72 օր ապրել է Քարդաշյանի հետ, այսպես է բացատրել իր դիրքորոշումը. «Քրիսը միայն ամուսնալուծվել չի ցանկանում: Նա ցանկանում է, որ Քիմի հետ իրենց ամուսնալուծությունն անվավեր ճանաչվի: Նա միշտ երազել է ամուսնանալ միայն մեկ անգամ: Այժմ նա կարծում է, որ Քիմն իրեն խաբեությամբ զրկել է արդար ամուսնության հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ այժմ Քիմ Քարդաշյանը երեխա է սպասում ռեփեր Քայնե Ուեսթից: Մի քանի օր առաջ Քիմը դատավորներին կոչ էր արել՝ որքան հնարավոր է արագացնել իր ու Քրիսի ամուսնալուծության պրոցեսը: