Վարձու տղամարդիկ՝ հատուկ միայնակ կանանց համար
Տղամարդկանց կարելի է նաև վարձել: Այս եղանակն է առաջարվում Չինաստանում հայտնի Taobao ինտերնետային խանութը՝ չինուհիներին չինական Նոր տարուն՝ փետրվարի 9-ին մենակ չլինելու համար:
Զուգընկեր չունեցող աղջիկներին խանութն առաջարկում է տղամարդկանց վերցնել վարձույթով: Այդպիսի վարձույթի մեկ օրն արժե 50 ԱՄՆ դոլար: Ընդ որում, եթե ձևական զուգընկերը գիշերը պետք է անցկացնի առանձին ննջասենյակում, ապա գինն ավելի թանկ կլինի՝ 80 դոլար։ Ավելին, եթե այդ տանն ազատ մահճակալ չկա, և տղամարդը պետք է գիշերն ացկացնի բազմոցին, գինն աճում է՝ հասնելով 90 դոլարի: Ինչպես նշում է rosbalt.ru կայքը, այդ գումարի մեջ չի մտնում զուգընկերուհու հետ հնարավոր սեռական կապի գինը, ինչի համար վարձու զուգընկերոջը պետք է առանձին վճարել: Նախաձեռնության հեղինակը չին Լիանգ Յալին է, ում հավաստմամբ, իրենց «խանութը» մեծապես տարբերվում է բոլոր ամուսնական գործակալություններից, քանի որ իրենք հնարավորություն են տալիս իրենց հաճախորդներին լավ ժամանակ անցկացնել, դառնալ առավել շփվող: Խանութն առաջարկում է նաև ծառայությունների տարբեր փաթեթներ՝ տարբեր տևողությամբ և գներով: Ամենաթանկ ծառայությունների փաթեթը կարող է հասնել մինչև 48000 չինական յուանի: