Բաժիններ՝

ԱԱԾ-ն ճշտում է Հայրիկյանի մահափորձի հետ կապված տեղեկատվությունը

ԱԱԾ մամուլի կենտրոնը քիչ առաջ նոր հաղորդագրություն է տարածել՝ ճշգրում մտցնելով իր իսկ կողմից ավել վաղ տարածված հաղորդագրությունը։

«Խնդրում ենք քիչ առաջ  ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից   ուղարկված հայտարարության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` Սամվել Ալբերտի Հարությունյանի փոխարեն  գրել Սամվել Արամայիսի Հարությունյան»,-նշված է նոր հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը:
Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս