Մահմուդ Ահմադինեժադը Կահիրեում երկրորդ անգամ է ենթարկվել հարձակման (լուսանկարներ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Կահիրեում գտնվելիս երկրորդ անգամ ենթարկվել է հարձկման: Այս անգամ նրա վրա հարձակվել են սիրիական ընդդիմության համակիրները:

Ահմադինեժադը ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, երբ նրա ուղղությամբ է վազել ագրեսիվ տրամադրված մի քաղաքացի, որը չգիտես որտեղից էր հայտնվել միջոցառման հյուրերի թվում:

Նախագահի թիկնապահներին ու եգիպտական ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է Ահմադինեժադից մի քանի մետր հեռավորության վրա կանգնեցնել օրինախախտին: Ահմադինեժադը չի տուժել: Ձերբակալվածը սկսել է բղավել. «Մա՛հ Ահմադինեժադին, մա՛հ Ասադին»:

Ահմադինեժադի թիկնապահները խուզարկել են նրան, սակայն որևէ զենք չեն հայտնաբերել նրա մոտ: Նշվում է, որ նրանք ցանկացել են անձամբ հարցաքննել ձերբակալվածին, սակայն եգիպտական կողմը պնդել է, որ նա ուղարկվի մոտակա ոստիկանատուն: Ձերբակալվածի անունն ու ազգային պատկանելությունը դեռ չեն հրապարակվում:

Նշվում է, որ դրանից երկու օր առաջ էլ անհայտ անձը Կահիրեում իր կոշիկն էր նետել Ահմադինեժադի վրա, սակայն թիկնապահները փակել էին կոշիկի ճանապարհը:
Ահմադինեժադը Կահիրեում մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Դա հանդիսացավ Իրանի նախագահի առաջին եգիպտական այցը վերջին 33 տարիների ընթացքում (Իրանում Իսլամական հեղափոխության անցկացումից հետո):

01_955

02_181

05_694

90_544

267886_383_298

Տեսանյութեր

Լրահոս