Բաժիններ՝

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում այսօր սպասվում է վերջին 35 տարիների ամենաառատ ձյունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածում այսօր և վաղը գրանցվելու է բավական առատ ձյուն և ձնամրրիկ: Խոսքը գնում է Նոր Անգլիա , Մասաչուսեթս, Մեն, Քոնեքթիքութ, Նյու Յորք նահանգների մասին:

Չի բացառվում, որ այս նահանգներում ձյան ծածկույթը հասնի ավելի քան 60 սանտիմետրի: Անգամ նշվում է, որ կարող է կրկնվել 35 տարի առաջ ստեղծված իրավիճակը, երբ 1978 թվականի փետրվարի 5-7-ին Նոր Անգլիա, Քոնեքթիքութ, Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր,Ռոդ Այլենդ, Վերմոնթ նահանգներում տեղացել էր ավելի քան 60 սանտիմետր ձյուն, ինչը գործնականում կաթվածահար էր արել ողջ տարածաշրջանը:

Ձնառատ եղանակից այժմ ամենաշատը տուժելու են Մասաչուսեթս, Մեն, Քոնեքթիքութ նահանգները, որոնց իշխանություններն արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկել: Չեղյալ է հայտարարվել 4000 թռիչք, այդ թվում նաև միջազգային թռիչքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս