Բաժիններ՝

ԱՄՆ-ում նախկին ոստիկանը ցանկանում է վրեժ լուծել իր 40 գործընկերներից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ուժեղ հսկողության տակ են վերցվել ավելի քան 40 իրավապահներ, ինչի պատճառը նրանց նախկին գործընկերոջ սպառնալիքներն են:

33-ամյա Քրիստոֆեր Ջորդան Դորներին կասկածում են երեք մարդու սպանության, ինչպես նաև երկու սպայի վիրավորելու մեջ: Նշվում է, որ Դորները 11 էջանոց մանիֆեստ է ներկայացրել ոստիկանությանը, որում հայտնել է, որ ցանկանում է իր նախկին դեպարտամենտը մաքրել չարից՝ նշելով մահվան դատապարտվածների անունները:

Առաջին կրակոցները հնչել են հինգշաբթի, Կալիֆոռնիա նահանգի Կորոնա քաղաքում: Դանց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 2 ոստիկան: Ոստիկանությունը նաև կասկածում է, որ Դորները հաշվեհարդար է տեսել ոստիկանության նախկին կապիտանի երեխաների հետ:

Այժմ Դորներին հայտնաբերելու և ձերբակալելու գործընթացին լծվել է հատուկ ծառայությունների ավելի քան 1000 աշխատակից: Նշվում է, որ Դորները շատ լավ նախապատրաստված է և չափազանց վտանգավոր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս