Իրանը ցուցադրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքից կատարված նկարահանումները (տեսանյութ)
CNN-ի փոխանցմամբ՝ իրանական կողմը պնդում է, որ օդում նկարահանված սև-սպիտակ կադրերը ստացվել են ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ), որն Իրանի ձեռքում էր հայտնվել 2011 թվականի դեկտեմբերի 4-ին: Նշվում է, որ տվյալ ռեպորտաժը նախ ցուցադրվել է տեղական հեռուստատեսությամբ, ապա հայտնվել է You Tube վիդեոհոսթինգում:
CNN-ն ընդգծում է, որ Պենտագոնը ոչ մի կերպ չի մեկնաբանում այդ տեսանյութը, իսկ դրա իրական լինել-չլինելու ստուգումն անհնար է: Իրանական կողմը պնդում է, որ իրեն հաջողվել է վերծանել այդ ԱԹՍ-ի տվյալները: