
Թուրքական առաջին գիտահետազոտական նավը ջուրը կիջեցվի 10 օր անց

МК-Турция-ի փոխանցմամբ՝ Թուրքիան արտադրել է իր առաջին գիտահետազոտական նավը, որը ստացել է TÜBİTAK Marmara անունը: Նավը ջուրն է իջեցվելու փետրվարի 17-ին: Նավը ստեղծված է օվկիանոսագրական հետազոտությունների համար:
Նավի արժեքը կազմում է մոտ 7.8 միլիոն դոլար: Նավի երկարությունը կազմում է 45, իսկ լայնությունը՝ 9 մետր: Այն օգտագործվելու է ծովային հատակի ռելիեֆի քարտեզի կազման, ծովային հոսանքների ու ջրային էակների հետազոտման համար:
Այդ նպատակով նավի վրա գործում են անհրաժեշտ սարքեր, որոնք կարող են իջեցվել մինչև 3000 մետր խորության վրա: Նավը կարող է իրականացնել նաև նավթի որոնման աշխատանքներ և անցկացնել սեյսմիկ հետազոտություն: