
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիի տարեկան զեկույցը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խորհրդարանի առջև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենամյա ելույթը նշանակված է վաղը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամկետով: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Որպես դրա պատճառ է նշվում Վրաստանի Սահմանադրությունում ուղղումներ կատարելու նախագծի շուրջ պատգամավորների շրջանում առկա անհամաձայնությունը: Պատգամավորների մեծ մասը կարծում է, որ նախագահի ելույթը կարող է կայանալ միայն այն բանից հետո, երբ ընդունված կլւնեն սահմանադրական փոփոխությունները: Արյդունքում խորհրդարանի բյուրոն որոշել է հետաձգել նախագահի ելույթը:
Սահմանադրական այդ ուղղումները սահմանափակում են երկրի նախագահի իրավունքները՝ առանց օրենսդիր մարմնի համաձայնության, կառավարության արձակման ու նախարարների նոր կաբինետ նշանակելու հարցում:
Սրանից առաջ Բիձինա Իվանիշվիլին կառավարության գործունեության 100-օրյա ժամկետի մասին հաշվետվություն ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ չի լսելու Սաակաշվիլիի ելույթը, որում լինելու են «հիմարություններ»: