Բաժիններ՝

Վրաստանը մեղմացնում է օկուպացված տարածքների մասին օրենքը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը մտադիր է մեղմացնել օկուպացված տարածքների մասին օրենքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ գործող օրենքի համաձայն անմիջապես ձերբակալվում էին Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջոցով Վրաստանի տարածք մուտք գործած օտարազգիները. «Նրանց դեմ հարուցվում էին քրեական գործեր, և նրանք տարբեր ժամկետներով հայտնվում էին վրացական բանտերում:

Մենք դա անարդար ենք համարում, քանի որ բանտում էին հայտնվում Հայաստանի ու Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հայրենիք էին վերադառնում Վրաստանի միջով: Օրենքի նոր՝ խմբագրված, տարբերակն օրենքն առաջին անգամ  նախատեսում է խախտելու դեպքում վարչական պատիժ, ըստ որի տվյալ անձն իրավունք չունի առանց Վրաստանի կենտրոնական մարմինների թույլտվության այցելի Աբխազիա ու Հարավային Օսիա: Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում տվյալ անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս