«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար: Ինչպես հաղորդում են նախարարությունից, դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 27-ն է: Մրցույթը կանցկացվի մարտի 15-ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն,ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Հիշեցնենք, որ այժմ Խոսրովի արգելոցի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Հրաչյա Հովակիմյանը: Նշանակումը կատարվել է 2012թ. դեկտեմբերի 11-ին՝ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա: