
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է աշխատել հանուն խաղաղության

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է նոր պաշտոնում աշխատել հանուն խաղաղության: Քերրին այդ հայտարարությունն արել է Պետդեպարտամենտում տված (կրկնակի) երդման արարողության ժամանակ:
Քերրին իր գլխավոր առաջադրանքն է համարել հետագա սերունդների համար ժողովրդավարության պահպանումն ԱՄՆ-ում և այլ երկրներում: Վիետնամական պատերազմի վետերան Քերրին խոստովանել, էր ռազմական փորձը փոխել է մարդկային արժեքների հանդեպ իր հայացքները:
Նա վստահեցրել է, որ ցանկանում է աշխատել հանուն խաղաղության և հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Քերրին ընդգծել է, որ շարունակելու է պայքարն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ: