Բաժիններ՝

Վրաստանը պլանավորել է մինչև 2016 թվականն անցում կատարել արհեստավարժ բանակի. Իվանիշվիլի

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ այցելել է Պաշտպանության նախարարություն: Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պլանավորել է մինչև 2016 թվականն անցում կատարել արհեստավարժ բանակի:

Իվանիշվիլիի խոսքերով՝ դա ևս մեկ անգամ կընդգծի, որ երկիրը գնում է դեպի Եվրոպա և մոտենում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Նա հավելել է, որ Վրաստանը հպարտ է, որ մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող օպերացիաներին:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հունվարին առաջին անգամ հայտարարեց, որ Վրաստանը պետք է վերացնի ներկայումս բանակում գործող զորակոչի համակարգը և հետագա չորս տարիների ընթացքում ացնում կատարի արհեստավարժ բանակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728