Թափանցիկ iPad-ի կոնցեպտ՝ դիզայների կողմից (տեսանյութ)

Թափանցիկ iPad-ի կոնցեպտը, որը պատկանում է դիզայներ Ռիկարդո Ալֆոնսոյին, կարող է թվալ անբնական և խորհրդավոր. գրում է theage.com-ը:  Թափանցիկ էկրաններն անկասկած այլևս անհնարին չեն, սակայն, այդուամենայնիվ, սարքավորման որոշ մասերը, դեռևս դժվար է պատկերացնել, որ կարող են թափանցիկ լինել:

Իհարկե, որոշ տեխնոլոգիական սարքավորումների դրսևորումների մենք արդեն ականատես  ենք եղել: Ինչպես, օրինակ, ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, էլեկտրոնային և օպտիկական տեսողութան ապակի արտադրող համաշխարհային առաջատար Polytron Technologies թայվանյան ընկերությունը ներկայացրել էր աշխարհում առաջին թափանցիկ սմարթֆոնը , որը հիմնականում պատրաստվել է ապակուց և թափանցիկ էլեկտրոնային բաղադրիչներից և ունի սենսորային համակարգ:

Ինչպես թափանցիկ սմարթֆոնի պարագայում էր, այնպես էլ թափանցիկ iPad-ի կոնցեպտը դեռևս ունի ոչ թափանցիկ տարրեր:

Իսկ թե որքանով իրական կյանքում հնարավոր կլինի ստեղծել թափանցիկ iPad, դեռևս դժվար է ասել, քանի որ այդ ամենը կախված է նրա թափանցիկ բաղադրիչների առկայությունից՝ տեսախցիկ, հիշողության քարտ և այլն: Այդուամենայնիվ, նշվում է, որ հնարավոր է՝ իրականում թափանցիկ iPad թողարկվի այն ժամանակ, երբ թողարկվի iPad 6-ը:

Ըստ techglimpse-ի՝ ցավոք, դեռևս արդյունաբերությունը, օրինակ՝ չիպերինը, չի տեղափոխվել դեպի թափանցիկ չիպերի արտադրություն, որը կբերեր նրան, որ սարքերի տեսանելի մասերը ևս թափանցիկ դառնան: Կայքի հաղորդմամբ, սակայն, ներկայումս ամբողջ աշխարհում շատ ընկերություններ աշխատում են ավելի ճկուն տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ, իսկ ապագայի տեխնոլոգիական սարքավորումները, ըստ մասնագետների, լինելու են հենց թափանցիկ:

Տեսանյութեր

Լրահոս