Starbucks? No, Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
«Սթարբա՞քս է»,-այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված սեմինարին զարմացած հարցրել է մի եվրոպացի, երբ նկատել է սեմինարի կազմակերպիչներից մեկին` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին, ամերիկյան հայտնի ֆիրմայի արտադրանքին արտաքնապես խիստ նմանվող սուրճ խմելիս:
«Ոչ, Սթարբաքս չէ, բայց դրա նման մի բան է»,- բացատրել է 168.am-ի թղթակիցը, ինչին ի պատասխան եվրոպացին ժպտալով պատասխանել է. «Ուրեմն Սթարդրամ է»:
Նշենք, որ տեղական արտադրության վերոհիշյալ սուրճն արտաքնապես իրոք նման է ամերիկյան Սթարբաքսին: 168.am-ը նախկինում անդրադարձել է այս թեմային, երբ հայտնաբերեց, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում, մասնավորապես «Հանրապետության հրապարակում», վաճառվում է այդպիսի արտադրանք` «Մետրո-սուրճ» անվանումով:
«Մետրո-սուրճ»
Starbucks