Նախկին ոստիկաններն՝ անձի առևանգողներ

Փետրվարի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ աշխատանքներն իրականացնելով, Չարբախի բաժանմունք են բերման ենթարկել Ներքին Չարբախի 3-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Գոռ Պետրոսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Պողոսյանը 2012թ նոյեմբերին իր ընկերոջ՝ Կարապետ Մալխասյանի հետ «Գոռ Պողոսյան» ԱՁ-ին պատկանող տաքսի ծառայությունում աշխատող վարորդ, Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Գառնիկ Թովմասյանին խաբեությամբ և սպառնալիքներով առևանգել են, 9 ժամից ավել պահել ԱՁ-ի տարածքում, ծեծի ենթարկել: Գ. Պողոսյանն ի դեպ վերոնշյալ ԱՁ-ի տնօրենն է: Նշվում է, որ նույնը կրկնվել է նաև այս տարի և նրանք Գ. Թովմասյանին այս անգամ խաբեությամբ տարել են Նոր Արեշ 35 փողոցի մոտից:

Գ Պողոսյանն ու Կ. Մալխասյանը ոստիկանության նախկին աշխատակիցներ են և ոստիկանության Չարբախի բաժանմունքում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ Կ. Մալխասյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս