
Վերա Բրեժնևան որոշել է իրեն շատ ժամանակ տրամադրել

«Վիա Գրա» խմբի նախկին մասնակից Վերա Բրեժնևան որոշել է այս տարի լրջորեն վերանայել վերաբերմունքն ինքն իր հանդեպ: Ինչպես գրում է viva.ru կայքը, «Світське життя» հաղորդման ընթացքում 31-ամյա երգչուհին հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ հանգստանալ:
«Որոշել եմ, որ այս տարի այդպես չեմ աշխատելու: Այս տարի ինքս ինձ շատ ավելի երկար ժամանակ եմ տրամադրելու, որովհետև անցյալ տարի ես դա առհասարակ չէի անում: Այս ամենի արդյունքում՝ ես շատ էի հոգնել և ինձ անկարևոր էի զգում»,- ասել է Բրեժնևան: Նա նշել է, որ շատ ժամանակ է տրամադրում երեխաներին: Այս տարի ևս նա կշարունակի նրանց ուշադրության կենտրոնում պահել, բայց ժամանակ կհատկացնի նաև իրեն: