Ռիհաննայի սեքսուալ ֆոտոշարքը՝ «Rollig Stone» ամսագրի համար (լուսակարներ)
Երգչուհի Ռիհաննան հայտնվել է «Rollig Stone» ամսագրի վերջին համարի շապիկին: Երգչուհին լուսանկարվել է բավական անկեղծ ֆոտոշարքում: Ռիհաննային նկարել է նրա մտերիմ ընկեր լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնը: Ամսագրին Ռիհաննան պատմել է երգիչ Քրիս Բրաունի հետ սկսած իր հարաբերությունների հետ կապված ապրումների մասին:
Երգչուհին նշել է, որ իր վրա ազդեցություն չեն թողնում ընկերների ու հարազատների մեղադրանքներն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը երջանիկ է: Ռիհաննան վստահ է, որ Քրիս Բրաունը փոխվել է. եթե իրենք կրկին բաժանվեն, ապա դա կլինի միայն իր պատճառով:
«Քրիս Բրաունն այնպիսին չէ, ինչպես նրան շատերը պատկերացնում են: Նա լավ մարդ է, մեծահոգի է, առատաձեռն ու սիրող,- ասել Է Ռիհաննան,- Իհարկե, ես ցանկանում եմ երեխաներ ունենալ, բայց այնքան կուզենայի երեխա պատվիրել առաքման ծառայությունում»:
Նշենք, որ Թերրի Ռիչարդսոնը բազմիցս լուսանկարել է Ռիհաննային: Այս երկուսի համատեղ աշխատանքները միշտ էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել երգչուհու երկրպագուների շրջանում: