Բաժիններ՝

Քսենյա Սոբչակը հերքում է իր հղիության մասին տարածված լուրերը

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով օրերս գաղտնի ամուսնացել էր, հերքել է այն լուրերը, թե ինքը հղի է: Ինչպես գրում է wday.ru կայքը, փետրվարի 1-ին Մաքսիմ Վիտորգանի հետ հեռուստահաղորդավարուհու գաղտնի ամուսնությունից հետո տարբեր լրատվամիջոցներ առաջ քաշեցին այն վարկածը, որ ամուսնանալու շարժառիթը ոչ թե սերը, այլ Սոբչակի հղիությունն է եղել:

«Նստած եմ խոհանոցում: Շատ երշիկ ու հաց եմ կերել: Սա վերջի սկիզբն է»: Սոբչակի twitter-յան այս գրառումից հետո վերջինիս հղիության մասին լուրերը սկսեցին ավելի տարածվել: Հեռուստահաղորդավարուհին, սակայն, շտապեց հերքել լուրերը. «Ես հղի չեմ: Ինչպիսի անհեթեթություն: Ուղղակի նոր ուրախություն եմ գտել` երշիկ: Նախկինում տանը երշիկ չկար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728