Բաժիններ՝

Լե՛ո, գոնե մեկ օրով հանգի՛ստ թող Ռոնալդուին

Տեղեկությունն այն մասին, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հինգշաբթի օրը նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ,  մի շարք արձագանքներ է ստացել երկրպագուների կողմից: Բայց սոցիալական կայքերի օգտատերերի քննարկման թեման արգենտինացու նոր պայմանագիրը չէ:

Դրությանը ենթատեքստ է հաղորդում այն փաստը, որ գործարքի մասին հայտարարությունը հաջորդել է «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուի ծննդյան օրվան: Վերջինս, ինչպես հայտնի է, Մեսսիի մրցակիցն է՝ աշխարհի լավագույն խաղացողի կոչման համար:

«Բարսելոնայի» այսօրվա մամլո-ասուլիսի ժամանակ շատերը հումորով սա ընդունեցին որպես մրցակցի հերթական սրամտություն:

Իսկ մեկնաբանությունների թեման հստակ երևում է իռլանդացի լրագրող Շոն Նոլանի՝ Twitter կայքում թողած գրառման մեջ. «Լե՛ո, գոնե մեկ օրով հանգի՛ստ թող Ռոնալդուին: Միայն մեկ օրով»:

Այս մասին հաղորդում է Sport-express.ru կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս