 
                        Ռեալը և Բարսելոնան ցնցում են երևակայությունը, սակայն այս պահին մտածում եմ միայն ներկայի մասին. Կավանի
 
                                    «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է «Արսենալ» իր հնարավոր տեղափոխության մասին։
«Ոչինչ չգիտեմ «Արսենալի» հետաքրքրությունների մասին։ Առաջին անգամ եմ նման բան լսում։
Երկարաժամկետ պայմանագիր ունեմ «Նապոլիի» հետ, սակայն ֆուտբոլում ամեն ինչ պատահում է։
Իհարկե, «Ռեալը» և «Բարսելոնան» ցնցում են երևակայությունը, սակայն այս պահին մտածում եմ միայն ներկայի մասին»,- Կավանիի խոսքերն է մեջբերում Radio Onda Cero-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        