
Գյումրու վթարը (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Գրիշա Գասպարյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 90 OL 202 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան փողոցում կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և 10-15 մետր բարձրությամբ կամրջից գլխիվայր գլորվել ցած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ քաղաքացիների, ոստիկանների և հրշեջ-փրկարարների օգնությամբ, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց: