Այսօր Անվտանգ ինտերնետի միջազգային օրն է
Անվտանգ ինտերնետի միջազգային օրն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվար ամսի առաջին երեքշաբթի օրը: Տոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ` 2004թ.-ին: Տոնի նպատակն է՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարդկանց և կառույցների ուշադրությունը հրավիրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների իրազեկության բարձրացմանը:
Այսօրվա գլխավոր համակարգողը ողջ աշխարհում Insafe ոչ առևտրային ընկերությունն է (European Safer Internet Network), որի մեջ ներառված են մի շարք միջազգային ընկերություններ՝ ստեղծված Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Insafe-ը նպատակ ունի քարոզել ինտերնետի անվտանգ օգտագործումն, առաջին հերթին, անչափահասների շրջանում։