Բաժիններ՝

Այսօր Կրիշտիանո Ռոնալդուն կդառնա 28 տարեկան

Այսօր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ծննդյան տարեդարձն է։

2003 թվականին Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ալեքս Ֆերգյուսոնի թիմում պորտուգալացին 3 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, 2 անգամ Լիգայի գավաթը, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

2009 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որի կազմում մեկ անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի և 2 անգամ փոխչեմպիոնի կոչումը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն Եվրո-2004-ի եզրափակիչ է դուրս եկել, որտեղ նրա թիմը պարտվել է Հունաստանի հավաքականի հետ խաղում։

Ռոնալդուն 2 անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի», մեկ անգամ՝ «Ոսկե գնդակին»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս