«Հայրիկյանը փորձում է թանկ վաճառել իր արյունը, վախենում եմ, որ նույնը կանեն Հրանտն ու Րաֆֆին»

ՀՀ նախագահի թեկնածու, ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի, շրջանառվող վարկածների և ընտրությունները հետաձգելու վերաբերյալ  galatv.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Պարոն Սեդրակյան, խոսվում է այն մասին, որ տեղի ունեցած դեպքից հետո Պարույր Հայրիկյանի վարկանիշը բարձրացել է, ի՞նչ եք կարծում, այդ դեպքում Ձեր պնդած 81 տոկոսանոց հաղթանակը հավանակա՞ն է:

-Վարկանիշը բարձրացել է, թե իջել, կերևա վաղը, եթե հայտարարում է, որ չի դիմելու ՍԴ, իսկ ես որքան հասկացա՝ գործը դրան է գնում, նա ուղղակի կոչնչանա քաղաքական առումով և ակնհայտ կդառնա, որ իշխանության հետ կա պայմանավորվածություն, և դա ընդամենը գործարք է, ինքը էս ամեն ինչը օգտագործում է դրա համար: Եթե ինքը սա դիտարկել է որպես առիթ և չի հետաձգելու ընտրությունները, ուրեմն ինքը ավտոմատ հաստատելու է այն տարածվող կարծիքը, որ սա ընդամենը իր կողմից ծրագրված քայլ էր: Էդ դեպքում ես ինքս ստիպված կլինեմ դիմել ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով երկարացնելու պահանջով:

-Այսինքն, ի՞նչ հայց եք ներկայացնելու:

-Այսինքն խախտված է թեկնածուների անվտանգության հարցը, և քանի դեռ քիչ թե շատ կրքերը չեն հանգստացել, իրադարձությունը հանդիսանում է խոչընդոտ, այնպես որ ես պահանջում եմ, որ ՍԴ-ն երկու շաբաթով հետաձգի ընտրությունները:

-Արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք ինչ-որ մտավախություն ունեք:

-Մի բանից եմ վախենում, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, վախենում եմ նաև, որ էս իրադարձությունից հետո նոր պայմանավորվածություններ կլինեն, էս ձգձգելը, կտեսնեմ, կմտածեմ, և էդ հանրապետականների այցերը շուրջօրյա ինձ հուշում են, որ նոր պայմանավորվածություն կա, և օգտագործելով էդ ամենը՝ Պարույր Հայրիկյանը փորձում է իր արյունը մի քիչ ավելի թանկ վաճառել, և ուստի ընտրությունները առուծախի տեղ է: Ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլ նաև ևս երկու թեկնածուներ ներդրված են էս ընտրություններում իշխանությունների կողմից, մինչև էս կրակոցն էլ էին երեքով ինչ-որ բան ստորագրում: Ես վախենում եմ, որ էս ընդգծված վերաբերմունքը մյուս թեկնածուների նկատմամբ, ինչ որ տեսնում ենք իշխանությունների կողմից, ըստ էության Սերժ Սարգսյանի խաղն են խաղում:

-Իսկ ովքե՞ր են մյուս երկու թեկնածուները:

-Վախենում եմ, որ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կա նախնական պայմանավորվածություն: Մրցակցություն գնում է 2-րդ տեղի համար, էնպես որ կարող է էֆեկտը վարակիչ բնույթ ստանա: Գնում ես քարոզարշավի, հետո քո վրա կրակում են, հետո պառկում ես, նորալ է էլի, էդպես էլ պետք է լինի, դա ի՞նչ խոչընդոտ է որ, իսկ միգուցե սահմանադրության գիտակ Հայրիկյանն ասի, ո՞ր դեպքում է խոչընդոտ, ասենք կացնով պետք է գլուխը կտրեն, քառատեն, կամ թեկնածուների երեխաներին առևանգեն, եթե սա խոչընդոտ չի, սահմանադրությամբ մեկ էլ մահն է, այսինքն՝ ինչ էլ անեն, եթե չի մահանում, դա խոչընդոտ չի, հա՞:

-Ասում եք՝ երկրորդ տեղի համար է պայքար գնում, Դուք ո՞ր տեղի համար եք պայքարում:

-Ես մրցակից չեմ, ես իմ 81 տոկոսի տերն եմ և հավաքելու եմ՝ անկախ էն բանից, թե իրենք ինչ խաղեր են խաղում, իմ առևտրական ընկերները դեկտեմբերի 28-ին են առաջադրվել, ես հուլիսից եմ ասել, իրանց շատ արագ ներմուծեցին, քանի որ, եթե ստացվեր էն տարբերակը՝ մենակ ես ու Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն էր կրելու, հիմա սրանց մտցրել են, որ էն բոլոր մարդիկ, որ իրենց օգտին չէին քվեարկելու, գնան սրանց քվեարկեն, և խելոք անելու են էն, ինչ կհրամայի Սերժ Սարգսյանը, հլու հնազանդ կանեն:

Մի բան կասեմ, էն, որ Հայրիկյանը փորձում է սա վերածել առևտրի և հնարավորինս շատ բան պոկել, դա փաստ է ու ծիծաղալու էն աստիճան, որ արդեն լուրջ չի ընկալվում:

Տեսանյութեր

Լրահոս