Ինչպես Շուշանիկը ծեծեց Նաիրիին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Շուշանիկ Ս.-ի և Ծովինար Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Այսպես, Շուշանիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 4-ին այգին ջրելու պատճառով վիճել է Նաիրի Ա.-ի հետ, քարով և փայտով հարվածել նրան, պատճառելով թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով:

Ծովինար Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 4-ին վիճաբանել է Շուշանիկ Ս.-ի հետ փայտով և ձեռքերով հարվածել է նրան և պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Գործով մեղադրյալներ Շուշանիկի և Ծովինարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728