 
                        Մադրիդիստներն իրենց խոցված են զգում. Ռամոս
 
                                    «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ «Գրանադայից» կրած պարտությունը ծանր հարված էր թիմի համար:
«Այսօր մադրիդիստներն իրենց խոցված են զգում և առաջին հերթին դա վերաբերվում է թիմի խաղացողներին: Բայց մենք չենք պատրաստվում հանձնվել ոչ մի մրցաշարում: Կշարունակենք պայքարել մեր երկրպագուների և ակումբի տարբերանշանի համար» ,- գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերից մեկի իր էջում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        