 
                        Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վալանս (լուսանկարներ)
 
                                    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ժամանեցին Վալանս քաղաքը: Թիմը հանգրվանել է «Նովոտել» հյուրանոցում:
Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Հայաստանի ընտրանին կանցկացնի առաջին մարզումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:






Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        