Սուրճը՝ որպես գեղեցկության գրավական
Գիտնականներին մինչ օրս դեռ չի հաջողվել բացահայտել սուրճի գաղտնիքները և հատկությունները: Ինչպես հայտնի է՝ սուրճի գլխավոր բաղադրիչը կոֆեինն է, որը պարունակվում է նաև կակաոյի, շոկոլադի, թեյի մեջ: Կոֆեինն ունի ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական կողմեր:
Բացի կոֆեինից, սուրճը պարունակում է В խմբի 8 վիտամիններ, որոնք կարգավորում են մեր օրգանիզմի բիոքիմիական գործընթացները: Սուրճի մեկ հատիկի մեջ պարունակվում են ավելի քան 30 բնական թթուներ, որոնք առաջ են բերում ստամոքսի սեկրեցիա և նպաստում սննդի արագ մարսվելուն: Սուրճը համեղ և թարմացնող խմիչք է, սակայն պետք է չափավորել օգտագործումը: Իսկ որո՞նք են սուրճի դրական և բացասական կողմերը:
1.Սուրճն օգնում է մտավորա շխատանքով զբաղվողներին: Այն ուղեղի բջիջները թարմացնում է և օգնում կենտրոնացմանը: Չարաշահելու դեպքում կունենաք գլխացավ, լարվածություն և նյարդային գրգռվածություն:
2. Սուրճի հաճախակի օգտագործումը (օրական 3-4 բաժակ)նվազեցնում է ալկոհոլի սիրահարների մոտ լյարդի ցիռոզը: Սակայն,եթե սուրճը և ալկոհոլն իրար հետ օգտագործեք, ապա այն միայն ավելի կուժեղացնի վերջինիս չարաբաստիկ ազդեցությունն օրգանիզմի վրա:
3. Սուրճն օգտակար է արյան ցածր ճնշում ունեցողների համար: Սակայն,եթե արյան բարձր ճնշում ունեցողները սուրճի հետ ծխախոտ ծխեն, ապա դրանով միայն իրենց առողջական վիճակն ավելի կբարդացնեն:
4. Սուրճը պաշտպանում է ատամները կարիեսից, քանի որ օժտված է այն հատկանիշներով, որոնք պաշտպանում են բերանի խոռոչը բազմաթիվ վնասակար բակտերիաներից: Չպետք է, սակայն, մոռանալ, որ սուրճն ատամների էմալը դեղնացնում է:
5. Սուրճը պարունակում է պինոլեյան թթու, որը վերականգնում է մաշկի առաձգականությունը, կանխում է մաշկի ծերացումը: Այն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով: Սուրճը հեռացնում է օրգանիզմի տոքսինները և քայքայում է ճարպայինմ նացորդները: SPA սրահներն իրենց պրոցեդուրաներում օգտագործում են սուրճի հրաշագործ հատկությունները:
Սուրճի թարմացնող լոսյոն: Թունդ սուրճը լցնում ենք սառցարանի ֆորմաների մեջ և սառեցնում: Սուրճի սառույցներով մերսում ենք մաշկն առավոտյան և երեկոյան:
Մաշկի տոնուսը բարձրացնող սուրճի լոսյոն: Ամեն օր բամբակը թրջեք թունդ սուրճի մեջ և դրանով մերսեք դեմքի և պարանոցի մաշկը: Այս լոսյոնը ծերացող և թառամած մաշկի համար իսկական հրաշքներ կարող է գործել: Այս մեթոդով կարելի է մաշկին տալ արևահարության թեթև նրբերանգ:
Կնճիռների դեմ դիմակ: Այս դիմակը կօգնի ազատվել աչքերի շուրջ առաջացող կնճիռներից: 1ճ/գ տարեկանի ալյուրը խառնում ենք սառած սուրճի հետ՝ մինչև թթվասերի խտության հասնելը, և ավելացնում ձվի մեկ դեղնուց: Դիմակը թողնում ենք 15 րոպե, ապա լվանում տաք ջրով:
Դիմակ-սկրաբ զգայուն մաշկի համար: 2 ճ/գ թթվասերը խառնում ենք 1ճ/գ աղացած սուրճի հետ և քսում դեմքին: Այս պիլինգից հետո մաշկը դառնում է հարթ և միատոն:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ