
Գասկոյնի կյանքին վտանգ է սպառնում

Անգլիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Պոլ Գասկոյնի գործակալ Թերի Բեյքերը հայտնել է, որ 45-ամյա Գասկոյնն անհապաղ օգնության կարիք ունի, քանի որ կրկին սկսել է օգտագործել ալկոհոլ:
«Պոլը ինձ շնորհակալ չի լինի այս խոսքերի համար, բայց նրան օգնություն է պետք: Նրա մոտ ամեն ինչ կարգին էր, իսկ հիմա այդպես չէ: Գասկոյնի կյանքը վտանգի տակ է, քանի որ նա ալկոհոլիկ է: Միգուցե նրան այլևս հնարավոր չլինի փրկել: Երդվում եմ՝ վերջին երկու տարվա ընթացքում նա երբեք ալկոհոլ չէր օգտագործել, նա շատ բան արեց՝ բնականոն հունի մեջ մտնելու համար, բայց հիմա վիճակն ակառավարելի է»,- ասել է գործակալը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը