Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների վեճի տխուր ավարտը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հովհաննես Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարկադիր բուժման մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի 7-րդ բաժանմումքում, 01.07.2012թ. բաժանմունքի ճաշարանում, այնուհետև ճաշարանի դիմաց հարձակվել է նույն բաժանմունքում բուժվող Ավետիք Ս.-ի վրա, ձեռքերով ու ածելիով հարվածներ է հասցրել վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Հովհաննես Հ.-ի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, և ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ Հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում:

Գործում որպես իրեղեն ապացույցներ ճանաչվել են ածելին, որը փաթեթավորված և կնիքված մեկ փաթեթում` կցված է քրեական գործին:

Գործում որպես մեղադրող կողմի հանդես է գալիս ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Զ. Ստեփանյանը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս