Վերա Բրեժնևա. «Գեղեցկությունը հեշտությամբ կարող ես կորցնել, եթե քեզ չհետևես»
Վերա Բրեժնևան ռուսական շոու-բիզնեսի ճանաչված գեղեցկուհիներից և սեքս խորհրդանիշերից է: Իսկ ինչպե՞ս է նրան հաջողվում հրաշալի տեսք ունենալ, ինչպիսի՞ գեղեցկության կանոններ է մայրը սովորեցրել նրան, և ի՞նչ պետք է անել բնության կողմից տրված գեղեցկությունը պահպանելու համար: Այս բոլոր հարցերի պատասխանները տալիս է Վերա Բրեժնևան:
Նա պատմում է, որ ինքը մեծացել է աղջնակների իսկական թագավորության մեջ, քանի որ ընտանիքում չորս քույրեր էին: Գումար չեն ունեցել մաշկի և մազերի խնամքի կոսմետիկական միջոցներ գնելու համար, բայց գեղեցկության ամենակարևոր կանոնը` մաքրասիրությունը և կարգապահությունը, նրանց սովորեցրել էր մայրը: «Բնությունն ինձ շնորհել է գեղեցկություն, բայց ես այն կարծիքին եմ, որ եթե չհետևես արտաքինիդ, ապա այն հեշտությամբ կկորցնես»: Ինչ վերաբերում է գեղեցկության կոնկրետ դեղամիջոցներին, ապա դրանք շատ պարզ են՝ թարմ վարունգով մաշկը սպիտակեցնող դիմակները և աչքերի հոգնածության և այտուցվածության համար թեյի պարկիկների օգտագործումը:
Գեղեցիկ ժպիտի առաջին և կարևոր նախապայմանն առողջ ատամներն են: Մաքրում է ատամները 4-5 րոպե և 2 ամիսը մեկ փոխում ատամի խոզանակը: Այն հարցին, թե ինչպե՞ս է նրան հաջողվում արագ վերականգնվել անքուն գիշերներից, երկար ժամանակ պահանջող նկարահանումներից, Վերան պատասխանում է. «Առաջին հերթին՝ ես խմում եմ շատ ջուր, քանի որ այն օգտակար է մազերի, եղունգների, մաշկի և ամբողջ օրգանիզմի համար: Յուրաքանչյուր եղանակի սկզբում խմում եմ վիտամինային կոմպլեքս. դա ինձ ուժ և թարմություն է տալիս: Հաճույքով եմ սպորտով զբաղվում, մանավանդ` պիլատեսով: Այն ամրացնում է մկանները, դարձնում դրանք առաձգական, դրա հետ մեկտեղ՝ կազմվածքը մնում է կանացի: Ինչ վերաբերում է դիետաներին, ապա Վերա Բրեժնևան չի ողջունում դրանք: «Դիետաները քեզ փակուղու առջև են կանգնեցում, իսկ արգելված պտուղը միշտ էլ քաղցր և ցանկալի է բոլորի համար: Ավելի լավ է օրգանիզմը և հոգեկանը սթրեսի չենթարկել, պարզապես պետք է ճիշտ սննդակարգին հետևել և հեռու մնալ բարձր կալորիականությամբ սննդամթերքից: Ես փորձում եմ ուտել փոքր չափաբաժիններով, ավանդական գարնիրը փոխարինել բանջարեղենայինով, և գիշերը ստամոքսը չծանրաբեռնել: Եթե անհրաժեշտ է նիհարել, ապա հայտարարեք բեռնաթափման օրեր: Այն հարցին, թե ի՞նչ պետք է անել միշտ գեղեցիկ և ցանկալի լինելու համար, Բրեժնևան պատասխանում է. «Պետք է հետևել դեմքի մաշկին՝ թեթև մերսումների, սնուցող և մաքրող դիմակների օգնությամբ: Շաբաթը մեկ անգամ մարմնի պիլինգ արեք, որպեսզի ազատվեք մահացած բջիջներից»:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ