 
                        Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են ընկերոջ սպանության մեջ
 
                                    Delfi.ua կայքը գրում է, որ վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են ընկերոջ սպանության մեջ: Կայքի փոխանցմամբ`սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարի նոյեմբերին: Սպանվել է վրացի երգչի մանկության ընկերը և բիզնես-գործընկերը`Ավտո Ադուաշվիլին:
Հոդվածագիրը նշում է, որ սպանվածի ընտանիքի անդամներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնել է իր կասկածներն այն մասին, որ սպանության գործում մասնակից է եղել Սոսո Պավլիաշվիլին: Ինքը`երգիչը, հերքում է այս կասկածներն ու մեղադրանքներն աբսուրդաային է համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        