«Հայրիկյանը գուցե խանգարող գործոն էր» (տեսանյութ)

ԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կնոջ քույրը` տիկին Կարինեն, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դեպքից կես ժամ անց է իմացել Պ. Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին: Տիկին Կարինեի փոխանցմամբ` Պ. Հայրիկյանի աղջիկը շատ ծանր է տարել կատարվածը: «Աղջիկը, փաստորեն, ականատեսն է եղել, և հիմա շատ ուժեղ սթրես է տանում»,- ասաց նա, ում խոսքով` մահափորձը կատարվել է անձնական հողի վրա:

Հարցին, թե ինչո՞ւ նախընտրական այս շրջանում տեղի ունեցավ դեպքը, Հայրիկյանի կնոջ քույրը պատասխանեց. «Քանի որ քաղաքական պատճառներ են, կարծում եմ` երևի, որ ինքն առաջադրվել էր ընտրություններին, և դա էլ առիթ է հանդիսացել»: Իսկ մեր դիտարկմանը, թե ընտրություններին նրան որպես մրցակի՞ց էին տեսնում, տիկին Կարինեն պատասխանեց. «Որպես մրցակից` չէ, գուցե` որպես խանգարող գործոն, որ կարող է մեկի պլանները ձախողել»:

Նա նաև նշեց, որ Տպագրիչների 9 հասցեում գտնվող բնակարանը պատկանում է Հայրիկյանի կնոջը, և, որ Հայրիկյանն այնտեղ գրանցված չէ: Ըստ տիկին Կարինեի` դա է պատճառը, որ Պ. Հայրիկյանը՝ որպես նախագահի թեկնածու, ԿԸՀ  ներկայացրած իր հայտարարագրի մեջ չէր նշել  այդ բնակարանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս