Բաժիններ՝

Նիկոլ Քիդմանն ու Քեյթ Բլանշետն ավստրալացիներին զարմացրել են իրենց հագուստով (լուսանկարներ)

Նախօրեին Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիան անցկացրել է այդ բնագավառում լավագույններին մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես հայտնում է eg.ru-ն, որպես պատվավոր հյուրեր՝ միջոցառմանը մասնակցել են հոլիվուդյան դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Քեյթ Բլանշետը:
Երկու դերասանուհիներն էլ հանդիսատեսին զարմացրել են իրենց հագուստով: Հատկապես

Քեյթ Բլանշետը ներկաների ուշադրությունը գրավել է վառ կարմիր զգեստով: Նրանից ետ չի մնացել նաև Նիկոլ Քիդմանն՝ իր դեղին զգեստով: Երեկոյի ընթացքում դերասանուհին շատ ավելի երիտասարդ տեսք է ունեցել, քան այլ առիթներով հանդիսատեսին ներկայանալիս:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև բրիտանացի Ջեմմա Արթերթոնը, ով Ավստրալիա էր ժամանել՝ մասնակցելու իր նոր՝ «Վհուկներ որսացողները» («Охотники на ведьм») ֆիլմի պրեմիերային: Ջեմմայի հագուստի ընտրությունը, սակայն, այնքան էլ հաջող չի եղել:

0XPOSURE_AACTA-19 0XPOSURE_AACTA-31 0XPOSURE_AACTA-37 0XPOSURE_AACTA-10 154941 154940

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս