Բաժիններ՝

Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում մի քանի մեքենաներ սահել և բախվել են միմյանց

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, փետրվարի 2-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում մերկասառույցի պատճառով տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Լեռնատու ՍՊԸ»-ի ավտոկայանատեղում մերկասառույցի պատճառով սահել և բախվել են «Միցուբիշի» մակնիշի 72 VD 222, «Տոյոտա կորոլա» մակնիշի 09 PP 818 և «Ռենջ ռովեր» մակնիշի 88 DV 886 պետհամարանիշերով ավտո­մեքե­նաները:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս