Բաժիններ՝

Ներբանկային շուկայում մեկ շաբաթում գնվել է 81.2 միլիոն դոլար

Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,280,707 ԱՄՆ դոլար 406.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 85,173,415 ԱՄՆ դոլար 407.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

 

Նույն ժամանակահատվածում իրականացվել են նաև հետևյալ գործարքները։

USD

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,603,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 1,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք  406.63դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,448,465 EUR 546.77 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 8,769,392 EUR 549,67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 485,763,869 ՌԴ ռուբլի 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 139,093,872 ՌԴ ռուբլի 13.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59.3 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս