Վթար «Վստրեչի կամրջի» վրա. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 30-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում «Վստրեչի կամրջի» վրա բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարապետ Կարապետյանի վարած «Մերսեդես» մակնիշի 09 ՍՍ 979 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 27- ամյա Ռոբերտ Հովսեփյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 11 AA 707 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել «Մերսեդեսի» ուղևոր 23-ամյա Գեղարքունիքի մարզի բնակիչ Միսակ Կարապետյանը և «Տոյոտա Քեմրիի» ուղևորներ` 56-ամյա Լևոն Քոթանջյանը , 57- ամյա Սեյրան Հովսեփյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը աշխատում է «Ագրոսպասարկում շրջանային միավորում» ԲԲԸ-ում որպես տնօրեն, «Տոյոտա Քեմրիի» վարորդ Ռ. Հովսեփյանը «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում` ռեգիոնալ ղեկավար, իսկ հիվանդանոց տեղափոխվածներ Մ. Կարապետյանը սովորում է Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանում, Ս. Հովսեփյանը աշխատում է Երևանի «Քիմիադեղագործական ֆիրմա» ՓԲԸ-ում գլխավոր ինժեներ, Լ. Քոթանջյանը` «Ուլտրամետր բիոդիագնոստիկ կենտրոն» ՍՊԸ-ի աշխատակից է:
Ըստ տեղեկությունների` վթարի պատճառը եղել է կամրջին առաջացած սառույցը, որի պատճառով «Մերսեդեսը» բախվել է «Տոյոտա Քեմրիին»:

vv01 vv02 vv03 vv04 vv05 vv06

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս