Հայաստանի կանաչների կուսակցությունը սատարելու է Հրանտ Բագրատյանին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություններից ևս մեկը հայտարարեց ՀԱԿ-ի մեկ այլ անդամ կուսակցության` «Ազատության» ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին աջակցելու մասին: Հրանտ Բագրատյանին սատարելու է Հայաստանի կանաչների կուսակցությունը: Այս մասին հաղորդում է Բագրատյանի պաշտոնական կայքը:

«Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը, հաշվի առնելով ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները, ինչպես նաև իշխանությունների կողմից ՀՀ ընտրություններն ավանդաբար կեղծելու միտումները, նշված երևույթներին դիմադրելու և հնարավորինս կանխելու նպատակով որոշել է ՀՀ նախագահական ընտրություններում սատարել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը իր անդամներին, համակիրներին և երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին»,- նշված է հայտարարության մեջ:
Հայաստանիկանաչների
(
սոցիալէկոլոգիական) կուսակցություն
01.02.2013թ.
Հիշեցնենք, որ, բացի Կանաչների կուսակցությունից, Հրանտ Բագրատյանին սատարելու մասին  ՀԱԿ անդամներից հայտարարել են նաև «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»  կուսակցության նախագահ Սոս Գիմիշյան, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ի ներկայիս և նախկին մի քանի առանձին գործիչներ: Իսկ ինքը Բագրատյանը մի քանի օր առաջ կայացած ասուլիսում այս մասին կարծիք հայտնեց, որ  ՀԱԿ-ի «ներքևներում կանգնած մարդկանց ավելի քան կեսը»  իրեն է աջակցում:

Տեսանյութեր

Լրահոս