Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել «Պորշ Կայեն» ավտոմեքենայում
Այսօր` փետրվարի 1-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Թումանյան 18 շենքի դիմաց հրդեհ է բռնկվել «Պորշ Կայեն» մակնիշի, 50 ՕT 500 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարեցին առաջացած կրակը, որից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկ մարտական հաշվարկով հովացման աշխատանքներ կատարեցին: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Երթևեկությունը, ժամանակավորապես, Թումանյան փողոցից մինչև Հանրապետություն փողոց` Թումանյանի հատվածում դադարեցվել է, որպեսզի հրշեջները վերջնական աշխատանքներն ավարտեն:
Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ծառայութան ավագ տեսուչ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ Վանիկ Շահինյանի անվամբ: