Դաստիարակը ծեծել է 9-ամյա երեխային, խնամակալ պապիկը խոստանում է բարեխիղճ լինել

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատակիցների կողմից տարված աշխատանքների շնորհիվ 9-ամյա Տիգրան Պապիկյանի պապիկը՝ ով հանդիսանում է նրա խնամակալը պարտավորվել է բարեխիղճ ձևով կատարել խնամակալի իր պարտականությունները: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Այս պահին Տիգրանը գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում:

Իսկ Ավելի վաղ, ոստիկանության Կենտրոնական բաժնից հայտնել էին, որ փաստի կապակցությամբ ստեղծված նյութերը տարածքային ենթակայությամբ ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվում է հետաքննություն: Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբեր ամսին Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել էր, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, այդ պատճառով նա փախել է գիշերօթիկից:

«Փաստինֆո»

 

Տեսանյութեր

Լրահոս