«ՀԱԿ ջան, սիրուն չի…». Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է ՀԱԿ-ի կողմից իշխանության հասցեին ուղղված մեղադրանքներին.

«ՀԱԿ ջան, սիրուն չի…

Վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին միակ դիսոնանսը ՀԱԿ-ի որոշ գործիչների կողմից հնչեցվող հին և մաշված երգացանկն է:

Վինիլային ձայնասկավառակի վրա գրված, պատեֆոնային ակուստիկայով այս կատարումները իշխանությունների հասցեին մեղադրանքերի ստանդարտ կոմպլեկտ են հիշեցնում:

Հակաիշխանական այս մուղամը գուցե դեռևս ունի իր երկրպագուների շրջանակը, սակայն վաղուց չի կարող քաղաքական զարգացումների հիթ-շքերթում հայտնվել: Այն էլ այս օրերին»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728